Hormann ընկերությունը մշակել է էլեկտրական սկուտեր, որը հագեցած է արհեստական ինտելեկտով և կարող է մի քանի վայրկյանում մինչև 200 կմ/ժ արագություն զարգացնել: Այս մասին հայտնել է New Atlas պարբերականը։
Ընկերությունը սուպեր-սկուտերները մշակել է Միլանում ցուցահանդեսի համար։ Նախագիծն իրականացվել է Ավստրիայում, իսկ հենց մոտոցիկլետներն արտադրվել են Չինաստանում։ Դրանցից առաջինը ներկայացնում է Senmenti 0 էլեկտրական մոտոցիկլետի ամբողջովին պատրաստ մոդելը, իսկ երկրորդը՝ նույն ֆունկցիոնալությամբ է, միայն թե ֆուտուրիստական դիզայնով։
Ըստ մշակողների՝ սուպեր սկուտերը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 2,8 վայրկյանում, և դա դեռ ամենը չէ։ Մայրուղիների վրա Senmenti 0-ն կարող է զարգացնել 200 կմ/ժ առավելագույն արագություն: Մոտոցիկլետը սնուցվում է 16,2 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցով։ Սա նշանակում է, որ էլեկտրական սկուտերը կարող է ամբողջությամբ լիցքավորվել ընդամենը կես ժամում և առանց կանգ առնելու մոտ 88 կմ/ժ արագությամբ անցնել մինչև 300 կմ։
Ընկերությունը մոտոցիկլետի վրա տեղադրել է արհեստական ինտելեկտ և ավելի քան 30 տեսախցիկ, որոնք կկատարեն ճամփորդության մոնիտորինգի գործառույթը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում