ԱՄՆ-ն պատրաստում է ծրագիր՝ արագացնելու հարստացված ուրանի ներքին արտադրության վերսկսումը, հայտարարել է Ներքին գործերի նախարար Դուգլաս Բուրգհեմը։
«Մենք թույլ ենք տվել մեզ կախված լինել Չինաստանից և Ռուսաստանից կարևորագույն հանքանյութերի համար», — ասել է նա Արիզոնայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ Air Force One-ի նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Նախարարը ընդգծել է, որ անընդունելի է համարում Ռուսաստանից ուրան գնելը։ Նա նշել է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ միասին լուրջ ջանքեր է գործադրում մշակելու ծրագիր, որը թույլ կտա ԱՄՆ-ին հնարավորինս շուտ վերսկսել հարստացված ուրանի ներքին արտադրությունը։
Սեպտեմբերի 15-ին Ռայթը նշել է, որ երկիրը դեռևս պատրաստ չէ լիովին հրաժարվել ռուսական ուրանից՝ Ռուսաստանից մատակարարումներից զգալի կախվածության պատճառով։
Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը մատակարարում է ԱՄՆ 94 միջուկային ռեակտորների շահագործման համար անհրաժեշտ հարստացված ուրանի մոտավորապես մեկ քառորդը, որոնք արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի մոտ մեկ հինգերորդը։
Մասնագետները զգուշացնում են, որ մատակարարման հանկարծակի խափանումը կարող է սպառնալ ԱՄՆ էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 5%-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում