Գլխավոր տոկոսադրույքների փոփոխությունը Մեծ յոթնյակի երկրներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է լարված մնալ, ինչի մասին իր անհանգստություններն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Վերջինս նշել է, որ աշխարհում շատանում են հակամարտությունները, և այնպիսի երկրների թիվը, ըստ որոնց` իրենք կարող են գործել ինչպես ցանկանան՝ անարգելով միջազգային իրավունքը։

Այս իրավիճակը կարող է որևէ պահի  դառնալ անկառավարելի՝ մոլորակը ներքաշելով նոր գլոբալ աղետի մեջ։ Հետևաբար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պատասխանատու երկրներին  պաշտպանել միջազգային իրավունքը և վերջ դնել տիրող ամենաթողությանը։

Այս իրավիճակում հետաքրքիր է ԱՄՆ-ի վարքագիծը։ Այս երկիրը, նախագահ Թրամփի առաջնորդությամբ, կարծես փորձում է հնարավորինս մեծ օգուտներ քաղել աշխարհի տարբեր անկյուններում ընթացող հակամարտություններից՝ առանց ներքաշվելու պատերազմի մեջ։

Այս դեպքում իրական վնասներ կրում են բուն հակամարտող կողմերը, իսկ ԱՄՆ-ն, ինչպես միշտ, զբաղված է գումարներ բաժանելով և դրանց համարժեք օգուտներ քաղելով։

Այս իրավիճակում զարմանալի չէ, որ Դաշնային պահուստը (FED) սետեմբերի 17-ի իր նիստում հայտարարեց ԱՄՆ գլխավոր տոկոսադրույքի 0․25 տոկոսային կետով նվազման մասին։ Արդյունքում ԱՄՆ գլխավոր տոկոսադրույթը 2025թ․ սեպտեմբերին հունվարի համեմատ կրճատվել է 1․25 տոկոսային կետով։

ԱՄՆ  Դաշնային պահուստային համակարգի հիմնավորումերում նշվում է, որ սպասում են ԱՄՆ տնտեսության աճեր, ինչպես նաև «բարենպաստ» մակարդակում են գնաճը և գործազրկությունը։

ԱՄՆ այս վարքագծին ոչ բոլոր երկրներն են հետևում Մեծ յոթնյակում, որտեղ ներառված են Գերմանիան, Ֆրանսիան, ՄԹ-ն, Ճապոնիան և Կանադան․

Նկատենք, որ այս պահի դրությամբ Մեծ յոթնյակի երկրներից ոչ մեկի տարածքում ակտիվ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում։ Վերջիններս, պարզապես ֆինանսավորում են հիմնական հակամարտող կողմերին։ Այս պայմաններում, ՄԹ-ում գլխավոր տոկոսադրույքի իջեցում է դիտվել 2025թ․ սեպտեմբերին, որը 2025թ․ հունվարի համեմատ նվազել է 1․25 տոկոսային կետով։

Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ինչպես նաև Կանադայում վերոնշյալ անկումն ավելի խորն է՝ -2․5 տոկոսային կետով։

Մեծ յոթնյակի երկրներից միայն Ճապոնիայում են գործընթացները ընթանում հակառակ ուղղությամբ։ Այս երկրում 2025թ․ երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական աճի 1․2%-ի, 2025թ․ օգոստոսին հաստատված 2․75%-ի գնաճի, ինչպես նաև 2025թ․ մայիսի 2․6%-ի գործազրկության մակարդակի պայմաններում գլխավոր տոկոսադրույքը 2025թ․ սեպտեմբերին հունվարի համեմատ աճել է 0․6 տոկոսային կետով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով