Մինչ ՀՀ ղեկավարությունն ամբողջ ուժով պատրաստվում է 2026թ․ ընտրություններին, երկիրը շարունակում է ապրել փաստացի աճող պարտքի պայմաններում՝ սպասելով մեր տարածաշրջանում խոստացված նոր տնտեսական իրավիճակի հաստատմանը։
Վերջինիս մասով այդքան մեծ շտապողականություն և ոգևորություն չեն ցուցադրում տարածաշրջանային երկրները։ Ընդհակառակը, Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով Ռուսաստանի՝ տարածաշրջանում ունեցած զրոյական ներկայությունից, նոր պահանջներ են դնում Հայաստանի առաջ։
Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խոսք է տալիս հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ այն բանից հետո, երբ կկարգավորվի իրավիճակն Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Հայաստանյան իշխանությունները կարծես Թուրքիային հաճոյանալու համար պայքար են սկսել Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ Արարատ լեռան դեմ։ Մյուս կողմից, Ադրբեջանը առաջ է քաշել ՀՀ սահմանադրության փոփոխությունները որպես հարաբերությունների հաստատման նախապայման։ Հայաստանյան իշխանությունները թուրքերի այս պահանջը ևս փորձում են կյանքի կոչել։ Այդ նպատակով իշխանությունները հորինել են «Իրական Հայաստան» խոսույթը և փորձում են թրքահաճո քաղաքականություն վարել Հայաստանի ներսում։
Իշխանությունների մյուս կարևոր քայլը աձն է, որ Հայաստանը փորձում են պահել «սպասվող տնտեսական հրաշք» կոչվող հեքիաթում՝ ներկայացնելով Հայաստանի այսպես կոչված «տնտեսական հաջողությունները»` որպես իրենց իշխանության կրկին վերընտրվելու նախապայման։
Մյուս կողմից, իշխանության այս և այլ ներկայացումները «ֆինանսավորում է» ժողովուրդը՝ վճարելով աճող համախառն պարտքի դիմաց։
Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից
Վիճակագրական տվյալների համաձայն՝ համախառն պետական պարտքի և նրա բաղադրիչների մասով առկա է հետևյալ իրավիճակը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ հուլիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն պարտքը հասել է $14․1 մլրդ մակարդակին՝ նախորդ ամսվա համեմատ աճելով $246 մլն-ով։ Ընդ որում՝ 2025թ․ հուլիսի վերջի դրությամբ ներքին պետական պարտքի ծավալները՝ $7․14 մլրդ, գերազանցել են արտաքին պետական պարտքի ծավալներին՝ $6․95 մլրդ։
Հարկ է նշել, որ 2025թ․ հուլիսի վերջի դրությամբ նախորդ ամսվա համեմատ ներքին պետական պարտքի ծավալներն ավելացել են մոտ $235 մլն-ով, իսկ արտաքին պետական պարտքինը՝ մոտ $12 մլն-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում