Թրամփը պատրաստվում է շաբաթվա վերջում հաստատել TikTok–ի գործարքը

2 Min Read

ԱՄՆ վարչակազմը և չինական ByteDance ընկերությունը նախնական համաձայնության են եկել TikTok-ի ապագայի շուրջ։ The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է շաբաթվա վերջում հաստատել գործարքը՝ հղում անելով Սպիտակ տան բարձր պաշտոնյային։

Ըստ պայմանավորվածության՝ նոր ամերիկյան օպերատորի մոտ 80 % բաժնեմասը կանցնի ներդրողների կոնսորցիումին, որի կազմում կլինեն Oracle և Silver Lake ընկերությունները։ ByteDance-ի բաժնեմասը կնվազի 20 %-ից ցածր՝ 2024 թ․ օրենքի պահանջը կատարելու համար, որը պարտադրում է վաճառել կամ դադարեցնել հարթակի գործունեությունը ԱՄՆ-ում։

Կողմերը նաև համաձայնել են փոխել TikTok-ի խորհուրդների ալգորիթմը․ ByteDance-ը դրա պատճենը կհանձնի նոր օպերատորին, իսկ Oracle-ը և ԱՄՆ կառավարությունը կհսկեն տեխնոլոգիայի հարմարեցումը։ Այս քայլը կոչված է չեզոքացնելու Վաշինգտոնի մտահոգությունները Չինաստանի ազդեցության վերաբերյալ 170 միլիոն ամերիկացի օգտատերերի համար։ Նշվում է, որ օգտատերերին հավելվածը վերադաունլոդ անել պետք չի լինի․ հասանելիությունը կմնա նույն ծառայության միջոցով։

Այնուամենայնիվ, WSJ-ն ընդգծում է, որ ամերիկյան և չինական կողմերին դեռ մնում է հստակեցնել որոշ մանրամասներ, հաղթահարել իրավական խոչընդոտները և հաստատել ներդրողների կազմը։ Չինաստանի դեսպանության խոսնակ Լյու Փենյույն հայտնել է, որ Պեկինը և Վաշինգտոնը հասել են «բազային կոնսենսուսի» և Չինաստանը կքննարկի տեխնոլոգիաների արտահանման հարցերը իր օրենսդրության շրջանակում։

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ գործարքում կարող են ներգրավվել մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկը և նրա որդի Լախլանը, ինչպես նաև Oracle-ի ղեկավար Լարի Էլիսոնը և Dell-ի խորհրդի նախագահ Մայքլ Դելը։


TikTok-ի գործարքը չեղարկվել է Չինաստանի վրա ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերի պատճառով


Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով