Բարձր տոկոսադրույքով դոլարային պարտատոմսեր Ամիօ բանկից

1 Min Read

Ամիօ բանկն առաջարկում է նոր ներդրումային հնարավորություն. դոլարային պարտատոմսեր՝ 5.75% տարեկան արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ:

Այս առաջարկը կապահովի ձեր գումարների անվտանգությունը՝ ստեղծելով կանոնավոր եռամսյակային եկամուտ ստանալու հնարավորություն:

Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են.

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 5.75%
  • Տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 ԱՄՆ դոլար
  • Անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար
  • Քանակը՝ 50,000 հատ
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս
  • Մարման օրը՝ 2027թ. դեկտեմբերի 11

Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. սեպտեմբերի 11-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ:

Պարտատոմսերը հանդիսանում են հուսալի ֆինանսական գործիք՝ երաշխավորված Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ճիշտ այնպես, ինչպես ավանդները:

Տեղաբաշխումից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում, կունենան շուկա ստեղծող (Marketmaker), իսկ դրանցից ստացված եկամուտներն ազատված կլինեն եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով առավելագույն եկամտաբերություն:

Մի´ կորցրեք ժամանակը. կատարե´ք ներդրում Ամիօ դոլարային պարտատոմսերում և ստացե´ք բարձր եկամուտ:

Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/269 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:


Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով


 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով