Վոլինի մարզի մի քահանա 10 հազար դոլարի դիմաց սարկավագ է ձեռնադրել մի ուկրաինացու, որը չի ցանկացել մեկնել ռազմաճակատ: Այս մասին հայտնել է արևմտյան շրջանի պաշտպանական հատուկ դատախազության մամուլի խոսնակ Յուլիա Շևչենկոն։
Շևչենկոյի խոսքով՝ «ձեռնադրությանը իրական տեսք տալու համար քահանան առաջարկել է գնել հատուկ հանդերձանք և ուսումնասիրել որոշակի բիբլիական տեքստեր»։
Նա նշել է նաև մանրամասներ․ մոտ 2 հազար դոլար կաշառքի գումարը փոխանցվել է քահանայի բանկային քարտին, իսկ մնացած 8 հազարը՝ կանխիկ, գրում է zaxid.net-ը։
Քահանային արդեն մեղադրանք է ներկայացվել, նրա տանը կատարվել է խուզարկություն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում