Resolution Foundation վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդն աշխատավայրում խտրականության է ենթարկվել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ 18–64 տարեկան 8 միլիոն բրիտանացի խտրականության պատճառով չի կարողացել ստանալ ցանկալի պաշտոն, առաջխաղացում, պրակտիկա, կամ ունեցել է այլ անհարմարություններ աշխատանքի մեջ, ինչը դեմ է երկրի օրենսդրությանը։
Անհավասար վերաբերմունքի ամենատարածված պատճառը տարիքն է. 3,7 միլիոն բրիտանացիներ խտրականության են ենթարկվել այս հիմքով, որոնցից 16%-ը եղել են 18-24 տարեկան, իսկ 11%-ը՝ 55–65 տարեկան: Եվս 2,7 միլիոն մարդ բախվել է գենդերային խտրականության:
Խտրականության մեծ թվով դեպքեր են գրանցվել նաև էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում. 20%-ից ավելին բողոքել է անհավասար վերաբերմունքից:
Հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես բախվում են խտրականության:
Ըստ Resolution Foundation-ի՝ Մեծ Բրիտանիայում խտրականության մակարդակն առանձնապես չի փոխվել՝ համեմատած 2008 և 2015 թվականների ցուցանիշների հետ։
Կազմակերպությունը դա պայմանավորում է Հավասարության և մարդու իրավունքների հանձնաժողովի ֆինանսավորման մի քանի անգամ կրճատմամբ, քանի որ հենց վերջինս է զբաղվում թագավորությունում խտրականության դեմ պայքարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում