ԵՄ-ն համաձայնեցրել է թվային եվրոյի ներդրման ծրագիրը. երբ է գործարկվելու

1 Min Read

Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները հաստատել են թվային եվրոյի ներդրման ճանապարհային քարտեզը։ Reuters-ի տվյալներով՝ համաձայնությունը ձեռք է բերվել ԵԿԲ-ի նախագահ Քրիստին Լագարդի և Եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի մասնակցությամբ։

Թվային եվրոն դիտարկվում է որպես ռազմավարական այլընտրանք ԱՄՆ-ի կողմից վերահսկվող վճարային համակարգերին, ինչպիսիք են Visa-ն և Mastercard-ը։ Նոր մեխանիզմը պետք է գործի կոմերցիոն բանկային փողերի հետ զուգահեռ։

«Թվային եվրոն պարզապես վճարամիջոց չէ, այն Եվրոպայի ինքնիշխանության և սեփական վճարային համակարգը, ներառյալ սահմանային գործարքները, եվրոպական ենթակառուցվածքներով և լուծումներով կառավարելու կարողության քաղաքական հայտարարություն է», — նշել է Լագարդը մամուլի ասուլիսի ժամանակ։

Այնուամենայնիվ, գործարկումը կարող է տարիներ տևել․ օրենքը դեռ պետք է հաստատվելի Եվրախորհրդարանում։ Reuters-ի տվյալներով՝ ԵԿԲ-ն ակնկալում է հաստատում ստանալ մինչև 2026 թվականի հունիսը, իսկ նախագծի լիարժեք իրականացումը կարող է տևել մինչև երեք տարի։

Եվրոպառլամենտի մի շարք պատգամավորներ թվային եվրոյի հիմնական ռիսկերի շարքում նշում են ֆինանսական կայունության սպառնալիքը, անձնական տվյալների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև խարդախության և փողերի լվացման կանխարգելման դժվարությունները։

Տարվա սկզբին Եվրոպական Կենտրոնական Բանկը նշել էր, որ թվային եվրոյի ստեղծման պլանը ուժեղացել է Դոնալդ Թրամփի հրամանագրի ֆոնին, որը արգելում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին թողարկել թվային ազգային արժույթ և աջակցում է դոլարային ստեյբլքոյններին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով