Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksews.am-ի հետ։
45 նոր տրոլեյբուս և 104 վերելակ ձեռք կբերվեն Կառավարության բյուջեի վերաբաշխման շնորհիվ: Ըստ Երևանի քաղաքապետի խոսքի՝ մինչև տարեվերջ 507 վերելակ է փոխվելու Երևանում:
Վայլդբերիզը 6 անգամ նվազեցրել է գրանցման արտոնագրի վճարը հայ ձեռնարկատերերի համար։ Նախկին՝ 30 000 ռուբլու փոխարեն մերոնք կվճարեն 5 000 ռուբլի՝ մոտ 23 150 ՀՀ դրամ։
66,080 կազմակերպություն և 796,476 գրանցված աշխատակից։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ.-ի հունիսի դրությամբ այսպիսին է Հայաստանի աշխատաշուկայի պատկերը։
Ի դեպ, Հայաստանում գործող պետական կազմակերպություններն ընդամենը 3,582-ն են՝ 219,743 գրանցված աշխատողներով։ Ոչ պետական ընկերությունները 62,498-են՝ այսինքն մոտ 18 անգամ ավելի և ունեն 576,733 գրանցված աշխատողներ։
Շարունակում են աճել արտերկրից Հայաստան փոխանցումները։ 2025 թվականի հունվար-հուլիսին ֆիզանձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 3.3 մլրդ դոլարին համարժեք գումար։ ԿԲ տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դրամական փոխանցումներն աճել են 279 մլն դոլարով, կամ 9.3%-ով։
Եվ վերջում՝ բանկային թվեր։ 2025թ․ հունիսի վերջի դրությամբ Հայաստանում գործում է 17 բանկ, 544 մասնաճյուղ։ Բանկերի ընդհանուր շահույթի ծավալները կազմել են ֏ 193 մլրդ։ Վերջինս 2024թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 14%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում