Apple-ը պատրաստվում է կրճատել iPhone 14-ի մատակարարումները Չինաստանի որոշման պատճառով

1 Min Read

Ամերիկյան Apple ընկերությունում պատրաստվել են կրճատել iPhone 14-ի պրեմիում մոդելների մատակարարումը Չինաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին լոքդաունների պատճառով, գրում է Reuters-ը։

Օրինակ, Չինաստանի Չժենչժոու քաղաքում՝ Foxconn ընկերությանը պատկանող iPhone-ների թողարկման խոշորագույն գործարաններից մեկում, կոշտ լոքդաունների քաղաքականությունը դժգոհություն է առաջացրել աշխատակիցների մոտ նրանցից շատերը լքել են ձեռնարկությունը: «Հաստատությունը ներկայումս աշխատում է զգալիորեն ցածր արտադրողականությամբ», – հայտարարել է Apple-ը:

Արդյունքում ընկերությունը հայտարարեց, որ սպասում է, որ նոր iPhone 14 Pro-ի և iPhone 14 Pro Max-ի առաքումները կնվազեն, թեև պահանջարկը մնում է մեծ: Միևնույն ժամանակ, Apple-ը չի նշում Չինաստանում արտադրության կրճատման կոնկրետ մասշտաբը։

Կիսվեք այս հոդվածով