Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանից նավթի գնումները ներառել Հնդկաստանի հետ համաձայնագրերի բանակցություններումю Bloomberg

0 Min Read

Bloomberg-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանից նավթի գնումները ներառել Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրերի բանակցություններում:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ առևտրային ներկայացուցչի օգնական Բրենդան Լինչի գլխավորած պատվիրակությունը այս հարցը բարձրացրել է անցյալ երեքշաբթի հնդիկ բանակցողների հետ հանդիպման ժամանակ:

Այս պահանջը անսովոր է, քանի որ պետության հարաբերությունները երրորդ երկրների հետ հազվադեպ են երկկողմ բանակցությունների առարկա, նշել է լրատվամիջոցը:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով