Հետ բերելով թալանվածը՝ հասել ենք մեծ կտորներին․ Փաշինյան

1 Min Read

ՔՊ 7-րդ համագումարին Նիկոլ Փաշինյանն իր հետ տարել էր նաև հայտնի մուրճը։ Նա ամբիոնից թափահարելով պողպատե մանդատի խորհրդանիշ մուրճը՝ նորից հայտարարել է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, հատիկ առ հատիկ հետ են բերելու թալանված, ավելին՝ հետ բերելով թալանը, արդեն հասել են մեծ կտորներին՝ վկայակոչելով, ըստ Հայաստանի էլեկտրական ցանցերը։

Նա հայտարարել է, որ այս մուրճով ոչինչ չեն քանդում, միայն կառուցում են։ Նրա խոսքով՝ այդ մուրճի ստեղծարար ուժով կառուցում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի 10-յակ, 100-ավոր գյուղեր իրենց ողջ պատմության ընթացքում ասֆալտապատվել կամ սալիկապատվել են միայն վերջերս։

Նա նաև նշել է, որ այդ մուրճի ստեղծարար ուժի շնորհիվ է, որ ՀՀ էական մասնաբաժին ունի ԶՊՄԿ-ում, Ամուլսարում Վիվա- Արմենիայում։

Փաշինյանի խոսքով՝ իր կառավարման օրոք, միակ տարին Քովիդի տարին էր, որ Հայաստանը տնտեսական էական մեծ աճ չի գրանցել։

Նա հայտարարել է, որ 2018 թվականից ավելի քան կրկնապատկել են Հայաստանի պետական բյուջեն։

Նրո խոսքով՝ միայն այս տարվա առաջին կիսամյակի պետական բյուջեի հարկային հավաքագրումները 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել են 136 տոկոսով։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով