Ռոմանոս Պետրոսյանը՝ 7 մլն դրամ աշխատավարձ ստանալու մասին

1 Min Read

ՔՊ համագումարին շտապող Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հերքեց տեղեկությունները, թե ինքը մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում.

«Սխալ են այդ տեղեկությունները, ես ձեզ ավելին ասեմ, դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակեմ, բայց նաև իմ հայտարարագրի մեջ դուք դա կտեսնեք։ Այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես և իմ նշանակած թիմը հրաժարվել ենք և բոլորն ուղղել ենք ՀԷՑ–ի 1000-ից ավելի սոցիալական ամենաներքևի շեմից ներքև»։

Լրագրողները հիշեցին, որ երեկ ամբողջ կենտրոն վարչական շրջանը հոսանքազրկված էր, լուսացույցերը չէին աշխատում ու բոլոր վարորդները իրենց էին մեղադրում, Ռոմանոս Պետրոսյանն ասաց.

«ՀԷՑ–ի էներգետիկ ենթակառուցվածքները այնքան մաշված են, որ մեկ, երկու, երեք, հինգ, վեց ամսվա մեջ հնարավոր չէր բեկումնային փոփոխություն անել։ Բայց ես կարող եմ վստահեցնել, որ մեկ ու կես ժամ տևած անջատումները, եթե պետության միջամտությունը չլիներ, այդ անջատումը կտևեր գուցե երեք կամ վեց ժամ։ Եվ երկրորդը, այդ անջատման մեջ կար որոշակի նաև նույն սեփականատերերի հետ փոխկապակցված կապալառու ընկերություններից մեկի սխալը, որի հետևանքը անջատումներն էին, ինչի կապակցությամբ երկուշաբթի օրը հենց ՀԷՑ–ում կլինեն ազատումներ և գործընկերոջ նկատմամբ կկիրառվեն պայմանագրով նախատեսված սանկցիաներ», եզրափակել է Ռոմանոս Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով