Գյումրուն քիչ փող տալով պատժու՞մ է ՔՊ-ական իշխանությունը

1 Min Read

Այսօր առավոտյան ՔՊ համագումարից առաջ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը, պատասխանելով լրագրողների Գյումրու բյուջեի մասին հարցին, ասել է․

«Բյուջեն է ընդհանրապես շատ փոքր է, միանշանակ համաձայն եմ, բայց այդ գումարները փոխանցվում են։ Ես չեմ համայնքի ղեկավարը։ Ախր պիտի իմանանք Հայաստանի օրենքներն ու սահմանադրությունը, ինչպե՞ս է համայնքներին տրամադրվում գումարը,  կառավարությո՞ւնն է մեծացնում բյուջեն, համայնքն է մեծացնում։ Դե ով ասես, ինչից ասես, կարող է դժգոհի, բայց պիտի լինի հիմնավորված և իրականությանը համապատասխան»։

Սարիկ Մինասյանը՝ անդրադառնալով Գյումրու օրվան նվիրված տոնակատարությունները չեղարկելուն  ասել է․

«Դե մտափոխվել ենք, լավ չի՞, որ մտափոխվել ենք»։

Սկզբում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով «Գյումրու օր» միջոցառումը հանվեց օրակարգից, նշելով, որ ցուրտ է եղանակները, հետո հայտարարվեց, որ տոնը կիրականացվի։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ Գյումրիին քիչ գումար է պետությունը հատկացնում, դրանով պատժում են քաղաքին, որ ընտրվել է Վարդան Ղուկասյանը, նա ասաց.

«Չկա նման բան, չկա, իրականությանը չի համապատասխանում։ Բոլոր սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորվում են, դոտացիաները փոխանցվել են, վերջին երկու-երեք տարիներին էլ 500 միլիոն դրամով ավելացրել են Գյումրիին հասանելի գումարը։ Կարող եք գրավոր հարցում անել Գյումրու համայնքապետարանին և ամեն ինչ պարզ կլինի բոլորի համար, խոսելով չի»։

 

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով