Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի գործադիր տնօրեն Չժաո Չանգպենգը Twitter-ում հայտարարել է, որ որոշել է վաճառել մնացած բոլոր FTT տոկենները։
Նախկինում Binance-ը FTT-ում փոքր բաժնետեր էր: Երբ Binance-ը դադարեցրեց ներդրումններն անցյալ տարի, նա ստացավ 2,1 միլիարդ դոլար BUSD և FTT մետաղադրամներ, որոնց մնացած մասը որոշեց վաճառել:
Binance-ն ունի մոտ 23 միլիոն FTX մետաղադրամ, որոնք ընթացիկ գներով կազմում են մոտ 529 միլիոն դոլար:
Չժաոն ասել է, որ շուկայական պայմանների և սահմանափակ իրացվելիության պատճառով իրենք ակնկալում են, որ գործընթացը կտևի մի քանի ամիս:
Ըստ CoinMarketCap-ի՝ վերջին 24 ժամվա ընթացքում թոքենն էժանացել է ավելի քան 20%-ով և կազմել 23,06 դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում