Կանադական ոստիկանությունը (RCMP) առգրավել է 56 միլիոն կանադական դոլարի (մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար) կրիպտոակտիվներ TradeOgre կրիպտոարժույթի բորսայից։ Սա Կանադայի պատմության ամենախոշոր կրիպտոակտիվների առգրավումն է։
Հետաքննության տվյալներով՝ TradeOgre-ը գործել է առանց լիցենզիայի և չի իրականացրել հաճախորդների նույնականացում (KYC)։ Կասկածվում է, որ հարթակը օգտագործվել է հանցագործ ճանապարհով ստացված միջոցները լվանալու համար։
Հետաքննությունը սկսվել է 2024թ․ հունիսին՝ Եվրոպոլի հուշումից հետո։ Ըստ ոստիկանության՝ TradeOgre-ի միջոցով անցած միջոցների մեծ մասը հանցավոր ծագում է ունեցել։
Պլատֆորմը պաշտոնապես փակվել է, իսկ կայքում տեղադրված է հայտարարություն դոմենի առգրավման մասին։ Դեռևս ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, հետաքննությունը շարունակվում է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում