Հնդկաստանի նավթամշակող ընկերությունները մտադիր են 2025 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին շարունակել ռուսական նավթի գնման գործընթացը՝ չնայած մաքսային սահմանափակումներին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Օգոստոսին, երբ ԱՄՆ-ն բարձրացրեց հնդկական ապրանքների վրա մաքսատուրքերը, նավթի մատակարարումները կարճ ժամանակով դադարեցվել էին։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 6-ին ռուսական նավթի գնման մաքսատուրքը բարձրացրել էր մինչև 25 %, ինչի հետևանքով հնդկական ապրանքների ընդհանուր մաքսային դրույքաչափը հասել էր 50 %-ի։
Չնայած դրան՝ Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարաման վստահեցրել է, որ երկիրը կշարունակի գնել ռուսական նավթ։ Իսկ Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել է, որ Հնդկաստանը ձգտում է մինչև 2025 թվականի նոյեմբերը ԱՄՆ-ի հետ կնքել երկկողմ առևտրային համաձայնագիր, որի քննարկումների կենտրոնում այժմ առևտրային հարցերն են։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում