«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագիծը ներկայացված է հանրային քննարկման. մանրամասներ

2 Min Read

Ինչպես հայտնի է 2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարում է հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ: Այս մասին Banksnews.am -ին հայտնել են Կենտրոնական Բանկից:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Առաջիկա ամիսներին նախատեսվում է հանրայնացնել և հրապարակել հետևյալ նախագծերը.

  • կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ,
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ) գրանցման, լիցենզավորման ընթացակարգեր,
  • ԿԱԾՄԱ-ների ղեկավարների գրանցման կարգ,
  • ԿԱԾՄԱ-ների հաճախորդների միջոցների պաշտպանության կանոններ,
  • ԿԱԾՄԱ-ների տնտեսական նորմատիվների, դրանց չափերի և հաշվարկման կարգ,
  • ԿԱԾՄԱ-ների գործունեության նկատմամբ ըստ ծառայության կամ գործունեության մանրամասն պահանջներ,
  • ԿԱԾՄԱ-ների գործառույթների պատվիրակման կանոններ:

Նշվածի համատեքստում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագիծը՝ միաժամանակ հայտնելով նախագծի հանրային քննարկման գործընթացի մեկնարկի մասին:

Այսպիսով, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց իրենց դիտարկումներն ու  առաջարկությունները ներկայացնել նախագծի վերաբերյալ  մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը՝  դրանք ուղարկելով mcba@cba.am էլեկտրոնային հասցեին` որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթ»: Խնդրում ենք նամակում նշել անուն ազգանուն, առկայության դեպքում այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալ հետադարձ կապի հաստատման համար: Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն», ասվում է հաղորդագրությունում:

«Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 7/04 (Նախագիծ)

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով