7 մլրդ դրամ` Վաղարշապատում նոր մարզադաշտ կառուցելու համար

1 Min Read

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում հավանություն տվեց «Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին», որը ներկայացրել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ն:

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում նոր մարզադաշտ կկառուցվի։

Ծրագրի արժեքը գնահատվում է 7 միլիարդ 2 միլիոն դրամ։

«Նախագիծը նախատեսված է իրականացնել երկու զուգահեռ փուլերով՝ սկսած 2024 թվականից։ Առաջին փուլով`2024-2030 թթ., կարդիականացվի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին։ Երկրորդ փուլը նախատեսված է 2025-2030 թվականների համար, որի շրջանակում կառուցվելու են մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենք, մարզադաշտ, սպորտային բազա և այլ օժանդակ ենթակառուցվածքներ»,– ասված է նախագծում։

«Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ստեղծել ավելի քան 100 լրացուցիչաշխատատեղ՝ միջինը 380 000 դրամ աշխատավարձով։ Համալիրի շահագործումից հետո ևս կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Կնպաստի հարակից բնակավայրերի տնտեսական ակտիվության աճին, մասնավորապես՝ հյուրանոցային, հանրային սննդի և ժամանցի ոլորտներում»,– նշված է հիմնավորման մեջ։

Մարզադաշտը կլինի 15․000 հանդիսատեսի համար, կլինեն 4-6 բնականև արհեստական խոտածածկ մարզադաշտեր։

«Իմեջին Երևան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից։ Ընկերությունը արդեն իսկ ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով