Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մարզերում հրատապ միջացառումներ իրականացնելու համար գումար հատկացնելու նախագիծը:
13 միջոցառում պետք է իրականացվեն տարբեր մարզերում, որոնք հիմնականում վերաբերում են շենքերի տանիքիների վերանորոգմանը, ճանապարհաշինությանը, հենապատերի ամրացմանը, կամուրջի վերանորոգմանը և նմանատիպ հրատապ աշխատանքներ իրականացնելուն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ կառավաությունը հրատապ միջոցառումներով երբեք գումար չի հատկացնում բնակելի շենքերի տանքիների վերանորոգմանը. այս անգամ հրատապ ծրագրով վերանորոգելու են այդ շենքերի տանիքները, որովհետև տանիքները վնասվել են այս տարվա քամիների պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում