Երևանի և մարզերի խանութները որքանո՞վ են ապահովված ապրանքային պաշարներով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ խանութներում առկա ապրանքային պաշարների վերաբերյալ վիճակագրությունը․

Տվյալների համաձայն՝ 2025թ․ փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ խանութներում ապրանքային պաշարները կազմել են ֏299,600․2 մլն դրամ, իսկ դրանցով ապահովածությունն ըստ օրերի՝ 32 օր։ 

2025թ․ հուլիսի 1-ի դրությամբ ապրանքային պաշարները կազմել են ֏304,130․9 մլն, ապահովածությունն ըստ օրերի՝ 24 օր։ 

 Դիտարկենք նաև Երևանի և ՀՀ մարզերի խանութներում ապրանքային պաշարների և դրանցով ըստ օրերի ապահովվածության վերաբերյալ տեղեկատվությունը․

Համաձայն վերոնշյալ տվյալների՝ 2025թ․ հուլիսի 1-ի դրությամբ ապրանքային պաշարները Երևանում կազմել են ֏254,238․9 մլն, ապահովածությունն ըստ օրերի՝ 27 օր։

Մարզերի պարագայում արձանագրենք, որ 2025թ․ հուլիսի 1-ի դրությամբ խանութներում ապրանքային առավելագույն պաշարներն արձանագրվել են Կոտայքի մարզում՝ ֏8,835 մլն (15 օր)։

Խանութներում նվազագույն պաշարներով առանձնանում է Վայոց ձորի մարզը՝ ֏1,732․5 մլն (22 օր)։

Հարկ է նշել, որ ՀՀ մարզերի խանութներում պաշարների ապահովվածության առավելագույն մակարդակ՝ 34 օր, դիտվել է Գեղարքունիքում, իսկ Արագածոտնի մարզում՝ նվազագույն մակարդակ՝ 11 օր։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով