Չինական ավտոարտադրող Chery Automobile–ը պատրաստվում է Հոնկոնգի բորսա դուրս գալ՝ նախատեսելով ներգրավել մոտ 1,2 միլիարդ դոլար, ինչը կարող է դառնալ տարվա ամենամեծ IPO-ն ավտոարտադրողների շրջանում, հայտնում է Nikkei-ն։
Ընկերության տվյալներով՝ ստացված գումարի մեծ մասը կուղղվի էլեկտրական և հիբրիդային մեքենաների շարքի մշակմանն ու ընդլայնմանը, իսկ մոտ 20%-ը՝ արտասահմանյան շուկաներում գործունեության ընդլայնմանը։
Նույն փաստաթղթերում Chery-ն նշում է, որ մինչև 2027 թվականը կհեռանա Ռուսաստանի շուկայից, որն իր համար երկրորդ ամենամեծն է Չինաստանից հետո։ 2024-ին Ռուսաստանի բաժինն էր ընկնում ընկերության համախառն եկամտի 25,5%-ը, իսկ 2023-ին՝ 17,7%։ 2025-ի մարտի վերջի դրությամբ Ռուսաստանում Chery-ն ուներ 372 դիլերական կենտրոն և 687 սրահ։ Ապրիլին ռուսական բաժինը սկսել է ակտիվների փոխանցումը երեք չհրապարակված ընկերությունների, և այս գործընթացը կավարտվի 2027-ին։
Chery-ն նաև հայտնել է, որ դադարեցրել է գործունեությունը Իրանում և Կուբայում, որպեսզի խուսափի հնարավոր սանկցիաներից։ Nikkei-ի հարցված ներդրողների կարծիքով՝ Ռուսաստանի շուկան լքելու հիմնական պատճառներն են արևմտյան պատժամիջոցները և Ռուսաստանում ներմուծվող մեքենաների համար սահմանված utilization fee-ը, որը Chery-ի համար դարձնում է վաճառքը անշահավետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում