Ֆրանսիական Renault-ին  մերժել են ապրանքային նշանի գրանցումը Ռուսաստանում

1 Min Read

Ռուսաստանի Ռոսպատենտը նախնական մերժում է տվել ֆրանսիական ավտոկոնցեռն Renault-ին «Reno» ապրանքային նշանը գրանցելու հայտի վերաբերյալ, գրում է РИА Новости-ն։ Ընկերությունը դեռ մի քանի շաբաթ ունի՝ փորձաքննության ծանուցմանը պատասխանելու համար։

Միջազգային Բյուրոյի տվյալներով՝ Renault-ը 2024 թվականի հոկտեմբերին դիմել էր «Reno» ապրանքային նշանի գրանցման համար՝ ավտոմեքենաների արտադրության և վաճառքի նպատակով, սակայն 2025-ի ապրիլին ստացել է նախնական մերժում։

«Օնլայն Պատենտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալինա Ակինշինան նշել է, որ եթե Renault-ը նշված ժամկետում պատասխան չտա Ռոսպատենտին, ապա կարող է ստանալ վերջնական մերժում։

Ավելի վաղ ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը հայտնել էր, որ Renault-ը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ Ռուսաստանին վերադառնալու հնարավորությունից խուսափելու համար, կտրելով համագործակցության մատակարարման բոլոր շղթաները։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով