Զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակիցների համար

1 Min Read
Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև 2016, 2020 և 2022 թթ․ ռազմական գործողություններին մասնակցած անձինք։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրել երեք բաղադրիչներից որևէ մեկը՝
  • ստանալ մասնագիտական ուսուցում և ունենալ աշխատանք,
  • ձեռք բերել աշխատանքային փորձ և անցնել աշխատանքի,
  • ձեռք բերել աշխատանք՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Ավելին՝  այստեղ:

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով