Վերանորոգենք տունը Wildberries-ի հետ. ինտերիեր-դիզայների 10 խորհուրդ՝ հարմարավետության և խնայողության համար

3 Min Read

Տարվա եղանակների փոփոխությունը միշտ հիշեցնում է, որ թարմացումներ պետք են ոչ միայն զգեստապահարանում, այլև սեփական տանը։ Ամռանը բնակարանը լի է թեթև ու

բաց տրամադրությամբ, իսկ սառը եղանակների գալուստով ավելի մեծանում է ջերմության, հարմարավետության ու պաշտպանվածության պահանջը։ Այս շրջանում մենք ավելի հաճախ ենք մնում տանը, ուշադրություն դարձնում ինտերիերի մանրուքներին և մտածում՝ ինչպես դարձնել մեր տարածքը ավելի հարմարավետ։ Վերանորոգումը և փոքրիկ

փոփոխություններն օգնում են ստեղծել ճիշտ մթնոլորտ, պատրաստվել սառը եղանակներին և նույնիսկ խնայել ուժ ու ռեսուրսներ ապագայում։

Wildberries-ը ինտերիեր-դիզայներ Մարինա Ավանեսյանի հետ միասին պատրաստել է 10

խորհուրդ, որոնք կօգնեն յուրաքանչյուրին ներդաշնակորեն թարմացնել տունը, ավելացնել հարմարավետությունը և պահպանել ֆունկցիոնալությունը։

Ինտերիեր-դիզայների 10 խորհուրդ՝ տան հարմարավետության և ներդաշնակության համար

  1. Լուսավորություն

Խոհեմ ընտրված լուսավորությունը ձևավորում է տարածքի մթնոլորտը։ Համատեղեք տարբեր լույսերի աղբյուրներ՝ տան տրամադրությունը կառավարելու համար։

  1. Ներկեր

Պատերի գույնը որոշում է ինտերիերի հուզական ֆոնը։ Բաց երանգները թեթևություն ու տարածություն են տալիս, իսկ մուգ գույները՝ արտահայտչականություն ու բնավորություն։

  1. Հարդարման նյութեր

Մակերևույթի ֆակտուրան ազդում է տարածքի ընկալման վրա։ Բնական նյութերը ստեղծում են ջերմության զգացողություն, իսկ ժամանակակից ծածկույթները՝ դինամիկա և արդիականություն։

  1. Կահույք

Համադրությունը ձևավորվում է էսթետիկայի և գործնական հավասարակշռությամբ։ Կահույքը պետք է միաժամանակ ընդգծի ոճը և բավարարի առօրյա կարիքները։

  1. Ծաղիկներ և ծաղկամաններ

Կենդանի բույսերն ու ճիշտ աքսեսուարները տունը լցնում են էներգիայով ու թարմությամբ։ Դա ճիշտ ներդրում է տան մթնոլորտի մեջ։

  1. Արվեստ և մշակույթ

Արվեստը ձևավորում է տարածքի ինքնատիպությունը։ Նույնիսկ մեկ արվեստի նմուշը կարող է տոնական տրամադրություն տալ ամբողջ ինտերիերին։

  1. Կենցաղային տեխնիկա

Երբ տեխնիկան հեշտացնում է կենցաղը և ընդգծում ժամանակակից ոճը, այն դառնում է ինտերիերի անտեսանելի մասնիկ։

  1. Մանրուքների համադրություն

Մթնոլորտը ձևավորվում է մանրուքներից։ Հենց տեքստիլը, աքսեսուարները և ընդգծված դետալներն են ստեղծում ամբողջականության զգացողություն։

  1. Տարածքի խնայողություն

Գրագետ կազմակերպված տարածքը դարձնում է տունն ավելի թեթև և գործնական։ Այստեղ կարևոր չէ քառակուսի մետրերի թիվը, այլ՝ մտածված լուծումները։

  1. Անձնական շեշտադրումներ

Տունը իսկապես դառնում է ձերը, երբ արտացոլում է ձեր անհատականությունը։ Ավելացրեք այնպիսի տարրեր, որոնք պատմում են ձեր մասին։

Այս խորհուրդները հեշտությամբ կիրառելի են առօրյայում, իսկ Wildberries-ի լայն տեսականին թույլ է տալիս գտնել ինտերիերի թարմացման համար անհրաժեշտ ամեն ինչ՝ սկսած ներկերից ու լուսավորությունից մինչև կահույք, բույսեր ու աքսեսուարներ։ Աշուն- ձմեռ սեզոնին պատրաստվելը կարող է դառնալ հետաքրքիր գործընթաց, որը տունը կդարձնի ավելի ներդաշնակ, հարմարավետ և ջերմ։

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով