Տնտեսության մասին կարծիքներ հայտնելիս, առհասարակ, պետք է շատ զգույշ լինել։ Մասնավորապես, տնտեսական ցուցանիշների վիճակագրական տվյալները հրապարակելիս ճիշտ կլինի տրամադրել այն աղբյուրը, որտեղից հեղինակը օգտվել է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը վերջերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր ՀՀ առևտրի վերաբերյալ վիճակագրական տվյալներին` չնշելով` ինչ աղբյուրներից է օգտվել։
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվեցին Հայկական բանկային օրերը
Այս համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալները, (ներմուծման ծավալներ գումարած արտահանման ծավալներ) 2025թ․ հունվար-հուլիսին 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են մոտ 42%-ով՝ կազմելով շուրջ $11 մլրդ:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ 2025թ․ հունվար- հուլիսին առևտրաշրջանառության վերոնշյալ ծավալներում ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը կազմում է շուրջ 39%, որը 2024թ․ հունվար-հուլիսին արձանագրված մասնաբաժնի համեմատ կրճատվել է 6 տոկոսային կետով։
Նկատենք, որ արտահանման ծավալները որոշիչ նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար, հետևաբար, պետք է հասկանալ` արդյոք առևտուրը մեր գործընկերների հետ տեղի է ունենում հնարավորինս հավասարակշռված կերպով։ Այսինքն` տարբեր երկրների հետ փոխադարձ առևտրում որքանո՞վ է Հայաստանն ավելի շատ վաճառում ապրանքներ, քան գործընկեր երկիրը։
Այս առումով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված վիճակագրական տվյալների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներում, ըստ հիմնական առևտրային ուղղությունների, հաստատվել է հետևյալ մակարդակներում․
Իրականացված հաշվարկները փաստում են, որ 2025թ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը ԱՊՀ երկրների հետ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներում կազմել է 40․8%։ Վերջինս 2024թ․ հունվար-հուլիսի համեմատ կրկնապատկվել է։
Ընդ որում՝ ԵԱՏՄ-ի պարագայում վերոնշյալ մասնաբաժինը կազմել է 41․1%, իսկ ԱՊՀ այլ երկրների դեպքում՝ 32․3%։
ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը ԵՄ երկրների հետ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներում 2025թ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել է մոտ 25%։ Վերջինս 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 1․2 տոկոսային կետով։
Վերոգրյալ հաշվարկները ևս մեկ անգամ հիշեցնում են բոլորիս, որ դեպի ԵՄ սլանալիս պետք է հաշվի առնել ԵԱՏՄ-ում և ԵՄ -ում ՀՀ արտահանման հնարավորությունները։
UBS բանկը բռնել է «արտագաղթի» ճանապարհը նոր կանոնակարգերից խուսափելու համար
Վերջում անդրադառնանք ՀՀ առևտրային այն գործընկերներին, որոնց պարագայում 2025թ․ հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը այդ երկրների հետ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներում գերազանցում է 60%-ը ․
Կատարված հաշվարկները փաստում են, որ առաջին հորիզոնականում է Իրաքը, որի դեպքում մասնաբաժինը կազմել է 99․8%։ Այս փաստը վկայում է, որ Իրաքի հետ առևտրի պարագայում Հայաստանը մեծամասամբ արտահանում է, քան ներմուծում է։
Երկրորդ տեղում է Թուրքմենստանը՝ 97․4%։
Երրորդ հորիզոնականում է ԱՄԷ-ն՝ 96․6% արդյունքով։
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Ղրղզստանը՝ 95․2% ցուցանիշով։
Հինգերորդ տեղում է Շվեյցարիան, որի դեպքում ՀՀ արտահանման ծավալների մասնաբաժինը այդ երկրների հետ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության ծավալներում կազմել է 81․1%։
Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով
Ամփոփոելով՝ կարող ենք փաստել, որ նույնիսկ այն պարագայում, որ ՀՀ տնտեսությունը բավականին փոքր է, հնարավոր է այնպիսի առևտրային գործընկերություն, որի դեպքում ավելի շատ Հայաստանն է վաճառում կամ արտահանում իր ապրանքները, քան գործընկեր երկիրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում