ԵՄ հինգ երկրներ վետո են կիրառել ռուսներին վիզաների սահմանափակման դեմ

2 Min Read

Հունաստանը, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Հունգարիայի հետ միասին, վետո է դրել ԵՄ-ի այն առաջարկի վրա, որը նախատեսում էր ռուսաստանցիների համար նոր վիզային սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է pronews.gr պորտալը։

Հրապարակման համաձայն՝ Աթենքը առաջին անգամ 2022 թվականից հետո հրաժարվել է աջակցել Ռուսաստանի համար անբարենպաստ ԵՄ որոշմանը։
Պորտալի տվյալներով՝ նման սահմանափակումները կործանարար հետևանքներ կունենային այն շրջանների տուրիզմի համար, որտեղ դեռ ռուս զբոսաշրջիկներ են այցելում, օրինակ՝ Հիոնիական կղզիներ։

Նշվում է, որ ռուս զբոսաշրջիկները միջինը ծախսում են օրական մոտ 1300 եվրո, մինչդեռ միջին զբոսաշրջիկը՝ 567 եվրո։ 2015 թվականից առաջ ռուսների օրական ծախսերը մոտ 900 եվրո էին՝ մյուս ճանապարհորդների մոտ 600 եվրոյի դիմաց։

Ըստ պորտալի՝ երկարաժամկետ վիզաների սահմանափակումը կարող է վնասել ոչ միայն տուրիզմին, այլև Հունաստանում բնակվող ռուսական համայնքին։ Մոսկվան ի պատասխան կարող է նման միջոցներ կիրառել հույների նկատմամբ, ինչը կհանգեցնի արտահանման կրճատման։

Հունաստանի հետ մեկտեղ վետո են դրել նաև Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Հունգարիան։ Իսկ Կիպրոսը, որտեղ բնակիչների մոտ 10 տոկոսը ունի ռուսական քաղաքացիություն, այս հնարավորությունից չի օգտվել։

Սեպտեմբերի 13-ին Politico-ն հայտնել էր, որ ԵՄ-ն պատրաստվում է խստացնել ռուսաստանցիների համար վիզային կանոնները։ Սեպտեմբերի 12-ին Wetterauer Zeitung-ը գրել էր, որ Գերմանիան փաստաթուղթ է պատրաստել Եվրահանձնաժողովի համար՝ առաջարկելով կրճատել ՌԴ քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը։ Բեռլինում համարում են անթույլատրելի, որ ապահով ռուսաստանցիները հանգստանան ԵՄ հանգստավայրերում Ուկրաինայի հակամարտության ընթացքում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով