Չինաստանում աղբը պակասել է․ աղբ այրեցնողների գործարանները աշխատում են թերուժով և նույնիսկ գնում են աղբ:
Մինչ աշխարհի շատ երկրներ պայքարում են աճող աղբի ծավալների դեմ, Չինաստանը բախվել է հակառակ խնդրին․ երկրում «ավարտվում» է աղբը։ Ավելի ճիշտ՝ այն չի բավականացնում այն հզոր աղբ այրող գործարանների համար, որոնց ստեղծման մեջ վերջին տարիներին ներդրվել էին միլիարդավոր դոլարներ։
Վերջին տարիներին Չինաստանը ակտիվորեն զարգացրել է թերմիկական վերամշակման ենթակառուցվածքները՝ հատկապես մետրոպոլիաներում աղբավայրերի գերբեռնվածության դեմ պայքարելու համար։ Սակայն այժմ առաջացել է անսպասելի խնդիր․ այդ գործարանների հզորությունները գերազանցում են քաղաքներում մնացող աղբի ծավալը։
Որոշ օբյեկտներում իրավիճակը հասել է ծայրահեղության․ գործարանները ստիպված են աղբ գնել, որպեսզի սարքավորումները չկանգնեցնեն։ Սա դարձել է նոր աղբային քաղաքականության ուղիղ հետևանք․ իշխանությունները խստացրել են վերամշակման և տեսակավորման վերահսկողությունը, ներդրել են խիստ չափանիշներ աղբի տարանջատված հավաքման համար, իսկ բնակչությունը սկսել է ավելի պատասխանատու սպառել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում