ՀՀ բանկային համակարգը շարունակում է գերազանց կերպով հարմարվել Հայաստանում և տարածաշրջանում առկա իրողություններին՝ շարունակելով պահպանել և, նույնիսկ, ավելացնել գործունեության տեմպերը։
Այս համատեքստում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի հաշվեկշռային և գործունեությանը վերաբերող առանցքային ցուցանիշները 2025թ․ հունիսի վերջին արձանագրել են հետևյալ արդյունքները․
2025թ․ հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում գործում է 17 առևտրային բանկ, որոնք ունեն 544 մասնաճյուղ։ Վիճակագրությունը փաստում է, որ 2025թ․ հունիսի վերջին 2024թ․ հունիսի վերջի համեմատ առևտրային բանկերի թիվը պակասել է 1-ով, իսկ մասնաճյուղերի թվաքանակն ավելացել 16 միավորով։
2025թ․ հունիսի վերջի դրությամբ շահույթով աշխատող առևտրային բանկերի ընդհանուր շահույթի ծավալները կազմել են ֏ 193 մլրդ։ Վերջինս 2024թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 14%-ով։
2025թ․ նշված ամսում վնասով աշխատող 1 բանկ է առկա։ Նույն պատկերն է եղել նաև 2024թ․ հունիսի վերջին։ Վնասով աշխատող բանկերի ընդհանուր վնասը կազմել է ֏ 21 մլրդ, իսկ 2024թ․ հունիսի վերջի դրությամբ` ֏ 208 մլրդ։
ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով
Վերադառնալով հաշվեկշռային ցուցանիշներին` նկատենք, որ 2025թ․հունիսի վերջի դրությամբ առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ ֏12 տրլն։ Վերջինս 2024թ․հունիսի վերջի համեմատ աճել է մոտ 20%-ով։
2025թ․ հունիսի վերջի դրությամբ բանկերի պարտավորությունների ծավալները կազմել են շուրջ ֏10 տրլն` 2024թ․ հունիսի վերջի համեմատ աճելով 25%-ով։
Բանկերի կանոնադրական հիմնադրամի ընդհանուր ծավալը 2025թ․հունիսի վերջի դրությամբ կազմել է ֏ 0․97 տրլն` 2024թ․ հունիսի վերջի համեմատ ավելանալով 16%-ով։
Բանկերի ընդհանուր չբաշխված շահույթի ծավալները կազմել են ֏0․49 տրլն, որը 2024թ․ հունիսի վերջի համեմատ աճել է 34%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում