Մասկը` ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների մասին

1 Min Read

Իլոն Մասկը խորհուրդ է տալիս ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում քվեարկել հանրապետականի կողմից։

Այս մասին ձեռներեցը գրել է Twitter-ի իր էջում։

Ըստ Մասկի՝  իշխանության փոխանակումը երկու կուսակցություններում էլ  կանխում է վատթարագույնը, ուստի ինքը խորհուրդ է տալիս քվեարկել հանրապետական ​​Կոնգրեսի օգտին՝ հաշվի առնելով, որ նախագահի կաբինետը կազմված է դեմոկրատներից։

Ավելի ուշ նա հավելել է, որ ո՛չ դեմոկրատները, ո՛չ հանրապետականները երբեք չեն քվեարկի այլ կուսակցության օգտին, ուստի միայն անկախ ընտրողները կորոշեն ընտրությունների արդյունքը:

Ավելի վաղ Die Welt թերթը գրել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների օրը Բայդենի համար նախագահության ողջ ընթացքում կարող է «ամենամռայլը» լինել։

Իսկ կոնգրեսական Մարջորի Գրինն ասել է, որ Ուկրաինան ոչ մի ցենտ չի ստանա հանրապետականներից, եթե նրանք հաղթեն ընտրություններում։

 

Կիսվեք այս հոդվածով