Statista կայքի կողմից իրականացված հարցումները, որոնք անցկացվել են ավելի քան 30 երկրում 18-64 տարեկանների շրջանում 2024թ․ հունիսից 2025թ․ հունիսը ընկած ժամանակահատվածում, վկայում են, որ մարդիկ մտահոգված են իրենց ֆինանսական ապագայով․
Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Իսպանիայում հարցվածների շուրջ 41%-ը մտահոգ է սեփական ֆինանսների ապագայով։
Նկատենք, որ առաջին հորիզոնականում գտնվող այս երկիրն առանցքային դերակատարում ունի ԵՄ-ում։
Իսպանիայում այս տրամադրությունները տիրում են այն պարագայում, երբ վիճակագրական տվյալներով 2025թ․ երկրորդ եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ տնտեսությունն աճել է 2․8%-ով։ Ընդ որում՝ նույն աճը դիտվել է նաև 2025թ․ առաջին եռամսյակում։
2025թ․ մայիսից հետո Իսպանիայում նկատվում է գնաճի արագացում, որի արդյունքում 2025թ․ օգոստոսին գնաճը հաստատվել է 2․7% մակարդակում, երբ 2025թ․ մայիսին գնաճը կազմում էր 1․98%։
Իսպանիայում 2025թ․ հուլիսին գործազրկության մակարդակը հաստատվել է 10․1% մակարդակում։
Ֆինանսական ապագայով մտահոգված են նաև ՀԱՀ-ում (Հրարավաֆրիկյան Հանրապետությունում)։ Վերջինիս պարագայում ֆինանսական ապագայով մտահոգվածների մասնաբաժինը կազմել է հարցվածների 40%-ը։ Նկատենք, որ ՀԱՀ-ը ԲՐԻԿՍ միավորման հիմնադիր երկրներից է։
ՀԱՀ-ում տնտեսական աճը 2025թ․ առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 0․75%։ 2025թ․ հուլիսին գնաճը հաստատվել է 2․74% մակարդակում։ 2025թ․ երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է շուրջ 33%։
Ֆինանսական ապագայով մտահոգ մարդկանց մասնաբաժինը Ճապոնիայում ևս կազմել է 40%։ Տեխնոլոգիապես գերզարգացած տնտեսություններից մեկը համարվող Ճապոնիայում 2025թ․ երկրորդ եռամսյակում տնտեսական աճը հաստատվել է 1․2%, գնաճը 2025թ․ հուլիսին` մոտ 3%, և գործազրկության մակարդակը 2025թ․ մայիսի դրությամբ` 2․6%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում