Շվեյցարական խոշորագույն բանկերից մեկը՝ UBS-ը, կարող է տեղափոխվել ԱՄՆ։ Պատճառն այն է, որ բանկի կառավարիչները չեն ընդունում Շվեյցարիայի կառավարության նոր ֆինանսական կանոնակարգերը, որոնք ենթադրում են, որ UBS-ը պետք է մեծացնի իր «անվտանգության բարձրիկների» կամ սեփական կապիտալի ծավալները մինչև $26 մլրդ:
162-ամյա բանկի ղեկավարությունը համոզված է, որ այս պահանջները կազդեն բանկի մրցունակության վրա համաշխարհային շուկայում։
Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով
Լուրեր են շրջանառվում, որ շվեյցարական բանկի ղեկավարները Թրամփի վարչակազմի հետ քննարկում են ԱՄՆ տեղափոխվելու հնարավարությունները՝ ԱՄՆ-ում այլ բանկ ձեռք բերելու կամ այլ բանկի հետ միավորման ճանապարհով։
Նկատենք, որ նախքան ֆինանսական պայմանների խստացումները, Շվեյցարիայում երկրի խոշոր բանկերը պարտավորված էին սեփական կապիտալի ծավալները պահպանել ակտիվների ծավալների 19%-ի մակարդակում։ Այս խստացումները պայմանավորված են Credit Suisse-ի հետ կապված ճգնաժամով, որից խուսափելու ճանապարհներից մեկը վերոնշյալ ֆինանսական պահանջների սահմանումն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում