Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել է որպես վկա. մանրամասներ

1 Min Read

Ասուլիսի ժամանակ ԱՆԻՖ-ի մասին լրագրողի հարցին պատասխանելով` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

«Այն ինֆորմացիան, որ ես ունեի, ամբողջապես փոխանցել եմ համապատասխան մարմիններին»,— նշել է Ավինյանը:

Ավինյանը կարծում է, որ ԱՆԻՖ-ը արդյունավետ է գործել, հակառակ տարածված պնդման, թե ԱՆԻՖ-ի աշխատանքն ամբողջովին ձախողված է։

2019 թվականի ստեղծված 5 տարի անց աշխատանքները դադարեցրած Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի (ANIF) խորհուրդը 2, 5 տարի ղեկավարած Ավինյանը նշում է, որ 210 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ է ներգրավել, իսկ ձախողումների սլաքը Ավինյանն ուղղում է դեպի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Վերջինս, ըստ քաղաքապետի, ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տեղափոխում է Էկոնոմիկայի նախարարության ներքո, ապա անում է կադրային կտրուկ փոփոխութուններ, ինչն էլ քայլ֊քայլ տանում է դեպի փլուզում։ 

Հիմնադրամից 25 մլրդ դրամ է մսխվել։

Հարուցված է քրեական գործ, մեղադրանք է առաջադրված 3 մարդու։

Ավինյանի խոսքով` ԱՆԻՖ-ի գործով որպես վկա է հարցաքննվել դեռևս մեկուկես տարի առաջ։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով