171 նոր ավտոբուս է այս տարի փոխարինել հնամաշ ավտոբուսներին. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով` ավելացել են նաև տրոլեյբուսները: Այս տարի 45 նոր տրոլեյբուս են ձեռք բերելու, որի կանխավճարը շուտով փոխանցելու են, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում տրոլեյբուսները արդեն կլինեն Երևանում:
Ավինյանը նշում է, որ սրանով ամբողջովին կթարմացվի Երևանի տրոլեյբուսի պարկը և այլևս փողոցներում չենք տեսնի հին տրոլեյբուս:
Հաջորդ փուլով Երևան կներմուծվեն 250 ավտոբուս, որոնք 18 մ-անոց են և էլեկտրական: Այս ծրագիրը քննարկվում է միջազգային գործընկերների հետ:
Ավինյանը խոսել է նաև մետրոպոլիտենի մասին, նշել, որ նոր շարժիչներ են գնվել, վերանորոգվել են գնացքներ և տարբեր կայարաններում շարժասանդուղքներ:
Քաղաքապետը վստահեցնում է, որ մետրոպոլիտենում կատարվող վերանորոգմաշ աշխատանքների ծավալը աննախադեպ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում