Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ քառամյա ծրագիր են մշակել, որը վերաբերելու է հանքարդյունաբերությանը, շինարարության, բնապահպանությանը:
Նրա խոսքով` կառուցվելիք շենքերի դեպքում պահանջվելու է ոչ միայն վերացական կանաչապատում, ալ կոնկրետ նշել, թե ինչ ծառատեսակներ են տնկվելու` ըստ քառակուսի մետրի:
Ավինյանը նշել է նաև, որ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ մինչև տարեվերջ մեկնարկելու են անտառտնկման աշխատանքները, ինչպես նաև ամփոփվել է Դալմայի համայնքային զբոսայգու հիմնման տեխնիկական ուսումնասիրությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում