ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է $1 ՏՐԼՆ-Ը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Աշխահում ընթացող բացասական գործընթացները շարունակում են լարվածության մեջ պահել համաշխարհային տնտեսությունը։ Վնասներ կրում են բոլորը՝ առանց բացառության։ Այդ վնասները մի շարք ընկերությունների մասով չափազանց մեծ են, մյուսների դեպքում՝ էական փոքր, սակայն ներկայիս իրավիճակն առհասարակ, բիզնես շրջանակների համար անընդունելի է։

Իհարկե, ռազմական արդյունաբերության հսկաները փորձում են օգուտներ քաղել, սակայն երկարաժամկետ կտրվածքում ներկայիս ճգնաժամը ձեռնտու չէ նաև իրենց։ Առաջին հերթին բոլորը մտածում են աշխարհի համար մեկ՝ ԱՄՆ-ի տնտեսության մասին, որի անկման պարագայում բացասական շոկերը կստանան գրեթե բոլոր տնտեսությունները։ Չնայած ԱՄՆ-ում ստեղծված բարդ իրավիճակին՝ ամերիկյան վերազգային կորպորացիաները շարունակում են առաջատար դիրքեր գրավել։ Մասնավորապես, ամերիկյան 3 և Սաուդյան Արաբիայի մեկ ընկերություն շարունակում են արձանագրել $1 տրլն-ից ավելի շուկայական կապիտալիզացիայի ծավալներ․

Գծապատկեր 1․ Շուկայական կապիտալիզացիայի ծավալների $1 տրլն-ը գերազանցող ընկերությունները՝ 2022թ․-ի  նոյեմբերի դրությամբ

Նկատենք, որ  դեռևս ճգնաժամից առաջ այս ակումբի անդամներ էին 7 ընկերություններ, սակայն ներկայիս անկայունությամբ պայմանավորված՝ ակումբը կրճատվել է մինչև 4 ընկերության՝ ամերիկյան «Apple»-ը, «Microsoft»-ը և «Alphabet»-ը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի «Aramco»-ն։

Գծապատկերից երևում է, որ առաջատար է ամերիկյան «Apple» ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիայի մակարդակը 2022թ․-ի նոյեմբերին կազմել է $2,21 տրլն։

Որպեսզին ընթերցողի համար ավելի հասկանալի լինի՝ ինչ մասշտաբների մասին է խոսքը, առաջարկում ենք դիտարկել ստորև բերված գծապատկերը․

Գծապատկեր 2․ «Apple» ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակի համեմատությունը մյուս երեք ընկերությունների շուկայական կապիտալիզացիայի ծավալների հետ՝ 2022թ․-ի նոյեմբերի դրությամբ

«Apple» ընկերության շուկայական կապիտալիզացիայի ծավալները կազմում են երեք խոշոր ընկերության՝ «Amazon»-ի, «Meta»-ի և «Alphabet»-ի շուկայական կապիտալիզացիայի ծավալների գումարը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով