Որքա՞ն է թանկացել ձեթը,  քանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և որքա՞ն աշխատավարձ են ստանում մեր հայրենակիցները․ Շաբաթը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ․ ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ։

Հայաստանում առաջին անգամ աշխատանք փնտրողների շարքում ավելի շատ կանայք են, քան տղամարդիկ։ 2025թ․ հունիսի դրությամբ՝ աշխատանք փնտրողների թիվը մեր երկրում կազմել է 15,384 մարդ, որից 65%-ը կանայք են, 35%-ը՝ տղամարդիկ։

Ի դեպ, ըստ ՎԿ տվյալների՝ 2025թ․ հուլիսին մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմել է ֏304,629: 2024 թ․ հուլիսի համեմատ աշխատավարձն աճել է 6․4%-ով։

Զգալի անկումներ արտահանման և ներմուծման ծավալներում։ 2025թ․ հուլիսին արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար $701մլն և $1,046մլն: Նախորդ տարվա հուլիսի համեմատ արտահանումն ու ներմուծումը նվազել են  համապատասխանաբար 15․4%-ով և 16․5%-ով։

Հիմա գնաճի մասին։ ԿԲ նախագահն է Կառավարության նիստում հայտարարել՝ 2025 թ. անցած 8 ամիսների ընթացքում ՀՀ–ում 12–ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում` օգոստոսին կազմելով 3.6 տոկոս։ Գնաճը հիմնականում պայմանավորված է եղել սեզոնային պարենի հետ։ 2025թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 4․3%։

Ի դեպ, ՎԿ տվյալներով՝  2025թ. օգոստոսին 2024թ. օգոստոսի համեմատ երկնիշ թվով ավելացել են հետևյալ մթերքների գները․

Կարագ — 12.8%

Արևածաղկի բուսական յուղ -16.8%

Սուրճ —  13.5%։

 Եվ վերջում՝ զբոսաշրջային թվեր։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025թ.-ի հունվար-հունիսին Հայաստան ժամանել է 907,135  զբոսաշրջիկ՝ 4․1%-ով քիչ, քան 2024թ.-ին։ Ի դեպ, զբոսաշրջիկների 53․9%-ը տեղավորվել են բարեկամի տանը, կամ վարձով տրվող բնակարաններում, իսկ 46․1%-ը՝ հյուրանոցներում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով