«Նույնիսկ փոքր գյուղում կարելի է կազմակերպել ժամանակակից բիզնես» . Արկադի Սաֆարյան Wildberries–ի պատվերների ստացման կետի պարզեցման ընթացակարգի մասին:
- 1․ Ինչպե՞ս որոշեցիք պատվերների ստացման կետ բացել հենց Աչաջուրում։
- Մեզ մոտ շատ ծանոթներ ու ընկերներ վաղուց էին օգտվում Wildberries–ից, բայց մոտակա կետը գտնվում էր 15 կմ հեռավորության վրա։ Մտածեցինք, որ սեփական կետը գյուղում գնումները կդարձնի ավելի հարմարավետ համագյուղացիների համար։ Բացի այդ՝ ունեինք դատարկ տարածք, որը գտավ իր լավագույն կիրառությունը։
Wildberries–ը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Հայաստանում՝ նպաստելով ոչ միայն առևտրի թվայնացմանը, այլև տարածաշրջանային բիզնեսի և ինքնազբաղվածության զարգացմանը։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, որը գտնվում է սահմանամերձ տարածքում, բացվել է պատվերների ստացման առաջին կետը` պարզեցված ընթացակարգով։ Տեղացիների համար սա հատկապես կարևոր է․ նոր ծառայությունները սահմանամերձ բնակավայրերում կյանքը դարձնում են ավելի հարմարավետ և բացում նոր հնարավորություններ ձեռնարկատիրության համար։
Գնումների ստացման կետի սեփականատերերը մայր ու որդի են՝ Աստղիկ Քոքոբելյանը և Արկադի Սաֆարյանը։ Նրանք որոշեցին միավորել ուժերը և իրենց գյուղում ստեղծել բիզնեսի նոր ձևաչափ, որը թույլ կտա համագյուղացիներին ստանալ պատվերները՝ առանց մոտակա քաղաք հասնելու համար տասնյակ կիլոմետրեր անցնելու։ Նրանց պատմությունը ցույց է տալիս, որ Wildberries–ի այս մոդելը հնարավորություն է տալիս անգամ փոքր բնակավայրերում հեշտությամբ և առանց մեծ ներդրումների կազմակերպել ձեռնարկատիրական գործունեություն։
Որպեսզի ավելի լավ հասկանանք՝ ինչպես է աշխատումՊատվերների ստացման կետըը պարզեցված ընթացակարգով և ինչ հեռանկարներ է բացում գյուղի բնակիչների համար, Վայլդբերրիզի թիմը զրուցեցեց Արկադի Սաֆարյանի հետ։
1․ Ինչպե՞ս որոշեցիք պատվերների ստացման կետ բացել հենց Աչաջուրում։
Մեզ մոտ շատ ծանոթներ ու ընկերներ վաղուց էին օգտվում Wildberries–ից, բայց մոտակա կետը գտնվում էր 15 կմ հեռավորության վրա։ Մտածեցինք, որ սեփական կետը գյուղում գնումները կդարձնի ավելի հարմարավետ համագյուղացիների համար։ Բացի այդ՝ ունեինք դատարկ տարածք, որը գտավ իր լավագույն կիրառությունը։
2․ Ի՞նչն էր ձեզ համար գլխավոր դրդապատճառը մասնակցել Wildberries–ի ծրագրին։
Գլխավոր առավելությունը պարզեցված բացման համակարգն էր․ մեկնարկի համար մեծ ներդրումներ պետք չեն։ Կարելի է աշխատել փոքր տարածքում, ինքնուրույն ընտրել հարմարավետ գրաֆիկ և կազմակերպել բիզնես առանց լուրջ ծախսերի վերանորոգման համար։
3․ Ինչպիսի՞ պահանջներ էին դրված Պատվերների ստացման կետ բացելու համար և որքանո՞վ հեշտ էր դրանք կատարել։
Պահանջները բավականին մատչելի են․ մինչև 5000 բնակչություն ունեցող գյուղերում պետք է ընդամենը 10 քմ տարածք։ Մեր 25 քմ սրահը լիովին համապատասխանում էր Wildberries–ի չափանիշներին, և մենք արագ կարողացանք այն նախապատրաստել աշխատանքի։
4․ Որպես մայր ու որդի՝ ինչպես եք բաժանում պարտականությունները կենտրոնում։
Հիմնական աշխատանքը ես եմ կատարում։ Մայրս միշտ կողքիս է և անհրաժեշտության դեպքում կարող է փոխարինել ինձ։ Համակարգը բավականին պարզ է, և ցանկացած մեծահասակ մարդ կարող է հեշտությամբ յուրացնել։
5․ Ինչպիսի՞ աջակցություն ստացաք Wildberries–ից բացման փուլում։
Ընկերությունը մեզ տրամադրեց անվճար գովազդային ցուցանակ, ինչը օգնեց կետը ավելի նկատելի դարձնել բնակիչների համար։
6․ Ի՞նչ փոփոխություններ եղան ձեր համայնքում կետի գործարկումից հետո։
Քանի որ բացվելուց անցել է դեռ քիչ ժամանակ, դժվար է խոսել արդյունքների մասին։ Բայց վստահ ենք, որ նոր ծառայության հարմարավետությունը շուտով կզգան բոլոր համագյուղացիները։
7․ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագայի համար՝ թե բիզնեսի, թե գյուղի զարգացման տեսանկյունից։
Մենք դրական տրամադրված ենք։ Վստահ ենք, որ առցանց վաճառքի հարթակները ապագան են, և տարիների ընթացքում հաճախորդների թիվը միայն կաճի։ Սա կարևոր է ոչ միայն մեր ընտանիքի, այլև ողջ գյուղի համար։
8․ Ձեր կարծիքով ի՞նչ առավելություններ ունի այս բիզնեսը հենց մարզերում։
Գյուղերում օֆլայն խանութների մրցակցությունը նվազագույն է։ Բնակիչների համար սա հարմար է․ տնից դուրս չգալով՝ նրանք կարող են գտնել ու պատվիրել անհրաժեշտ ապրանքները՝ խնայելով ժամանակն ու միջոցները։ Բացի այդ՝ Wildberries–ում գները հաճախ ավելի ցածր են, քան ավանդական խանութներում։
9․ Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր մտածում են նման կետ բացել։
Մեր խորհուրդը պարզ է․ շատ ուշադիր ընտրեք տեղակայման վայրը։ Ճիշտ վայրից կախված է ապագա Պատվերի ստացման կետի հաջողության գրեթե 90 տոկոսը։
10․ Ի՞նչ կուզենայիք, որ Wildberries–ի հաճախորդները իմանան ձեր կետի մասին։
Մենք միշտ ուրախ ենք տեսնել նրանց մեր կետում և պատրաստ ենք օգնել պատվերների ստացման հարցում։
Այս նախագիծը Աչաջուրում դարձավ հիանալի օրինակ, թե ինչպես կարելի է անգամ փոքր ու սահմանամերձ բնակավայրերում հաջողությամբ զարգացնել ժամանակակից բիզնես։ Պարզեցված ընթացակարգի ձևաչափը բացում է նոր հորիզոններ տեղացիների համար՝ էլեկտրոնային առևտուրը դարձնելով հասանելի յուրաքանչյուրի համար։ Քոքոբելյան–Սաֆարյան ընտանիքի փորձը ևս մեկ անգամ ապացուցում է․ առևտրի ապագան մարզերում է, որտեղ նորարարությունը և ավանդույթները միավորվում են ընդհանուր զարգացման համար։
Հայաստանի բնակիչները նույնպես կարող են ազատորեն սկսել սեփական բիզնեսը այս մոդելով, հատկապես մարզերում։ Դրա համար բավական է ուղարկել հայտ այս հղումով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում