ԱՄՆ Առևտրի նախարարությունը հրապարակել է Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և այլ երկրների ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ արտահանման սահմանափակումներ կսահմանվեն։ Դրանք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 16-ին։
Նախագիծը հրապարակվել է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանում։ Այնտեղ նշվում է, որ սահմանափակումները կվերաբերեն 23 չինական ընկերության, երեք թուրքական ընկերության, երկու ԱՄԷ-ի, մեկական Հնդկաստանի, Իրանի, Սինգապուրի և Թայվանի։
ԱՄՆ Առևտրի նախարարությունը նշում է, որ բոլոր այն կազմակերպությունների գործողությունները, որոնց նկատմամբ սահմանափակումներ են սահմանվում, հակասում են ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին։
Ինչպես բացատրում է նախարարությունը, ընկերությունները մատակարարումներ են իրականացրել Ռուսաստան՝ ռազմաարդյունաբերական համալիրի շահերից ելնելով, ինչպես նաև առանց անհրաժեշտ թույլտվության արտահանել են ամերիկյան արտադրանք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում