
Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են նշված լցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսվարողները սեփական միջոցներով ապամոնտաժել են հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանները։