Մոսկվացի աղջիկը «վաճառել է հոգին» Լաբուբու հավաքածուի և Նադեժդա Կադիշևայի համերգի տոմսի համար

1 Min Read

Մոսկվայում 26-ամյա մի երիտասարդ կին անսովոր քայլի է դիմել․ նա 100 հազար ռուբլու դիմաց «վաճառել է իր հոգին»։ Փոխարենը աղջիկը ստացել է Լաբուբու խաղալիքների հավաքածու և երգչուհի Նադեժդա Կադիշևայի համերգի տոմս։ Գործարքը, ինչպես նշում են աղբյուրները, ձևակերպվել է արյամբ, իսկ աղջիկը նման «հայփային» արարքի համար լիովին պատրաստ էր։

Գաղափարի հեղինակ մարքեթոլոգը հայտարարել է, որ այդ գումարը նախատեսել էր ուշադրություն գրավելու նպատակով։ Սակայն աղջկա քայլը քննադատության է արժանացել․ Ռուս Ուղղափառ Եկեղեցին երկու կողմերին էլ հորդորել է ապաշխարել՝ զգուշացնելով, որ հետևանքները կարող են լինել ոչ միայն բարոյական, այլև անձնական։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով