Gemini կրիպտոբորսան իրականացրել է IPO-ն. որքա՞ն գումար է ներգրավվել

1 Min Read

Կրիպտոարժույթի Gemini բորսան իրականացրել է իր առաջնային հրապարակային տեղաբաշխումը (IPO) և ներգրավել 425 միլիոն դոլար։ Ընկերության գնահատականը IPO-ի արդյունքում կազմել է մոտ 3,33 միլիարդ դոլար։

Բարձր պահանջարկի պատճառով բաժնետոմսերը վաճառվել են մեկ հատը 28 դոլարով, ինչը գերազանցել է նախապես սահմանված բարձրացված գնային միջակայքը։ Reuters-ի տվյալներով՝ պահանջարկը առաջարկը գերազանցել է ավելի քան 20 անգամ։

Gemini-ի բաժնետոմսերի առևտուրը այսօր մեկնարկել է Nasdaq բորսայում GEMI տիկերով։ Նույն Nasdaq-ը ձեռք է բերել Gemini-ի բաժնետոմսեր 50 միլիոն դոլար արժողությամբ։

Gemini-ն հիմնադրել են երկվորյակ եղբայրներ Քեմերոն և Թայլեր Ուինքլվոսները։ Բորսայի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է։

Նշենք, որ օգոստոսին Ուինքլվոսները նվիրաբերել են 188 բիթքոյն (մոտ 21 միլիոն դոլար) Digital Freedom Fund քաղաքական կոմիտեին, որը աջակցում է Դոնալդ Թրամփի թվային ակտիվների նախաձեռնություններին։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով