Ֆրանսիան, որը ԵՄ խոշորագույն տնտեսություններից է, ունի նշանակալի ազդեցություն միությունում որոշումների կայացման գործում։ Ֆրանսիայում տիրող ներքաղաքական լարվածության հիմքերը շաղկապված են երկրի տնտեսությունում առկա խնդիրներով։ Մասնավարոապես, Ֆրանսիայի համախառն բյուջեի պակասուրդը շարունակ աճում է։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) անդամ պետությունների ցանկում պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի առավելագույն մակարդակով Ֆրանսիան 2024թ․ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ -5․8% մակարդակով։ Առաջին տեղում է Լեհաստանը՝ -6․6%, իսկ երկրորդ տեղում՝ Միացյալ Թագավորությունը՝ -5․9% ցուցանիշներով։
Ֆրանսիայում 2024թ․ 2023թ․ համեմատ պետական բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի մակարդակն աճել է 0․4 տոկոսային կետով։
Նկատենք, որ 2025թ․ առաջին եռամսյակում ԵՄ-ում բյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ ցուցանիշը արձանագրել է հետևյալ արդյունքները․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․ առաջին եռամսյակում ԵՄ-ում համախառն բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը միջինում հաստատվել է -2․9% մակարդակում։ Վերջինս 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է ընդամենը 0․1 տոկոսային կետով։
2025թ․ առաջին եռամսյակում Եվրոգոտում համախառն բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը միջինում ևս հաստատվել է -2․9% մակարդակում։
Բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի մակարդակի բարձր ցուցանիշներով առաջին երեք հորիզոնականներում են Ռումինիան՝ -7․5%, Ֆրանսիան՝ -5․6%, և Բելգիան՝ -5․5%։ Նկատենք, որ Ֆրանսիայի պարագայում բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը գերազանցել է ԵՄ մակարդակը մոտ 2 անգամ։
Բացի այդ, Ֆրանսիայում 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը մնացել է նույն մակարդակում։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ում բյուջեի ավելցուկ/ՀՆԱ ցուցանիշով առաջին երեք հորիզոնականներում են Կիպրոսը՝ 5․6%, Հունաստանը՝ 4․2%, և Դանիան՝ 3․3% ցուցանիշներով։
Փաստացի Ֆրանսիան, Ռումինիան և Բելգիան, որտեղ արձանագրվել են բյուջեի պակասուրդ/ՀՆԱ ամենաբարձր մակարդակները, հանդիսանում են Ուկրաինայի համախոհները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս իրավիճակում տվյալ երկրներում հանրության կողմից բյուջեի պակասուրդի մեծ ծավալների առկայությունը խիստ բացասաբար է ընդունվում։ Հասարակության որոշ խմբեր համոզված են, որ չի կարելի աջակցել, առավել ևս շարունակաբար ֆինանսավորել եղբայրասպանությունը Արևելյան Եվրոպայում սեփական հասարակությունների բարեկեցության հաշվին։
Բույջեի պակասուրդը նշանակում է մի շարք կարևոր ծրագրերի սառեցում, կամ դրանց իրագործման համար անհրաժեշտ են հավելյալ պարտքային միջոցներ, որոնց վճարման բեռը ընկնելու է նաև հաջորդ սերունդների վրա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում