Ո՞ր քաղաքում է արձանագրվել առավելագույն գնաճ 2025թ․ օգոստոսին. Պատկերը Երևանում և ՀՀ խոշոր քաղաքներում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

2025թ․ օգոստոսին 2024թ․ օգոստոսի  համեմատ գնաճը հաստատվել է 3․6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․2%  մակարդակում։ Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի տվյալները։

Դիտարկենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․

2025թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Գյումրիում՝ 4․3%, Վաղարշապատում՝  4․1%, Վանաձորում՝ 4․03%, և Իջևանում՝ 4%։

2025թ․օգոստոսին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել Գյումրիում՝ 0․7%, Կապանում՝ 0․6% և Իջևանում՝ 0․5%։


Ապահով ներդրում, բարձր եկամուտ․ նոր պարտատոմսեր Ամիօ Բանկից՝ շահավետ պայմաններով


Նկատենք, որ վերոնշյալ գնաճի ցուցանիշները ցույց են տալիս իրավիճակը ընդհանուր մակարդակում։ Սակայն տարբեր ոլորտներում գները կարող են իրապես ավելի բարձր աճեր կամ անկումներ արձանագրել։

Այս համատեքստում նկատենք, որ ՀՀ-ում 2025թ․ օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ  զրոյական և նվազագույն գնաճ են արձանագրվել կապի ոլորտում՝ 0%հագուստի և կոշիկի  շուկայում ՝  0․1%,   բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ ոլորտներում ՝ 0․6%, ինչպես նաև տարբերապրանքներ և ծառայությունների մասով՝ 1․2%։

Հետևաբար, ծանոթանանք վերոնշայլ  ոլորտներում գրանցված գների տատանումներին Երևանում և ՀՀ մարզերի խոշոր քաղաքներում 2025թ․ օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2025թ․օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ կապի  ոլորտում գների զրոյական և նվազագույն աճ դիտվել է Երևանում՝ 0%, Վանաձորում՝ 0․1%, ինչպես նաև Իջևանում և Վաղարշապատում՝  0․3%։


ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր


2025թ․օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ հագուստ և կոշիկի գներում նվազագույն աճ դիտվել է Երևանում՝ 0%, Վանաձորում՝ 0․1%, ինչպես նաև Իջևանում և Վաղարշապատում՝  0․3%։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025թ․օգոստոսին 2024թ․ օգոստոսի համեմատ բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գներում նվազագույն աճ դիտվել է Արտաշատում և Գավառում՝ 0․2%, Վանաձորում՝ 0․6%, և Երևանում՝  0․9%։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով