ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է.
«Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիները առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք միասնական շուկա՝ հայ-ադրբեջանական ապրանքների, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած քաղաքների խանութներում: Դա անխուսափելի է: Ինչքան էլ ուզում եք կենացներ խմեք, ասել ասող՝ թռեք օդ, իջեք ներքև, հայերը գնալու են բենզինը ավելի էժան առնեն, գան, որովհետև տենց ձեռնտու ա: Հիմա էդ դոշ ծեծելը, «քշի Թուրքիա, նոր եմ իմացել էս ամեն ինչի մասին» խոսույթը վերանալու ա: Մերվեն թող մեր բոլոր քաղաքացիները»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում