Հայաստանը ԱՊՀ երկրների՝ ձմեռային տուրիզմի վարկանիշի թոփ հնգյակում է

1 Min Read

TourStat-ը  ներկայացրել է ձմեռային զբոսաշրջության և հանգստի համար ԱՊՀ-ի (Անկախ Պետությունների Համագործակցություն) ամենահայտնի և գրավիչ պետությունների վարկանիշը, որտեղ ներառված է նաև Հայաստանը:

Վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 5-րդ տեղը։ Առաջատարը Ղազախստանն է, որին, ըստ հերթականության, հաջորդում են Ադրբեջանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։

Վարկանիշը հիմնված է զբոսաշրջիկների շրջանում տարածվածության և ԱՊՀ երկրներում զբոսաշրջության ու հանգստի համար ենթակառուցվածքների զարգացման վրա:

Ըստ կազմակերպության՝ Հայաստանում ձմռանը զբոսաշրջիկներին գրավում են մայրաքաղաք Երևանը և Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրը։

Հայաստանը ներկայացնելիս կազմակերպությունը ներառել է նաև հետևյալ տեսանյութը․

 

 

Կիսվեք այս հոդվածով