Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը ChatGPT-ի մշակողն է, երկարաժամկետ գործընկերության մեջ է մտել Oracle Corporation-ի հետ, որը նախատեսում է հինգ տարվա ընթացքում 300 միլիարդ դոլարի հաշվողական ռեսուրսների գնում՝ արհեստական բանականության ոլորտում հնարավորությունները ընդլայնելու նպատակով: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը:
«OpenAI-ը պայմանագիր է կնքել Oracle-ի հետ՝ հինգ տարվա ընթացքում 300 միլիարդ դոլարի հաշվողական հզորություն գնելու համար», — ասվում է հոդվածում:
Նշվում է, որ գումարը զգալիորեն գերազանցում է ստարտափի ներկայիս եկամուտը, և գործարքն ինքնին ամպային հաշվարկների պատմության մեջ ամենամեծերից մեկն է:
The Guardian թերթը օգոստոսի 23-ին հաղորդել է, որ OpenAI-ի ղեկավար Սեմ Ալտմանը և Մեծ Բրիտանիայի տեխնոլոգիաների նախարար Պիտեր Քայլը քննարկել են մինչև 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ գործարքի հնարավորությունը: Նշվում է, որ գաղափարը հնչել է, բայց Քայլը այն լուրջ չի ընդունել բարձր արժեքի պատճառով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում