Ամերիկյան Forbes-ի հաշվարկներով՝ ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը վերջին 12 ամիսներին ավելացել է 1,2 տրիլիոն դոլարով և հասել է ռեկորդային 6,6 տրիլիոն դոլարի։
Աշխարհի և ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը արդեն չորրորդ տարին անընդմեջ մնում է Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը՝ 428 միլիարդ դոլար կարողությամբ․ նա դարձավ առաջին մարդը, ում ունեցվածքը գերազանցեց 400 միլիարդ դոլարի նշագիծը։
Երկրորդ տեղում է Oracle-ի համահիմնադիր և վարչության նախագահ Լարի Էլիսոնը՝ 276 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ երրորդը՝ Meta-ի (Ռուսաստանում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված) համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 253 միլիարդ դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում