Թուրքիան 2025 թ․-ի առաջին 8 ամիսներին դեպի Գերմանիա իրականացրած արտահանման ծավալներով աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցել: Թուրքիայի արտահանողների խորհրդի (TİM) տվյալների համաձայն՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի: Այսպիսով Գերմանիան ամրապնդել է իր առաջատար դիրքերը Թուրքիայի արտահանման ոլորտում:
Ընդհանուր արտահանման ցուցանիշները ցույց են տալիս, որ Թուրքիայի արտահանումը հունվար-օգոստոս ժամանակահատվածում 4․3%-ով աճել է՝ հասնելով 178․1 մլրդ դոլարի: Այս աճը, ըստ մասնագետների, վկայում է տնտեսության հավասարակշռման գործընթացի և մակրոտնտեսական ցուցանիշների բարելավման մասին:
Արտահանման առավել մեծ ցուցանիշներով աչքի են ընկնում Թուրքիայի հետևյալ քաղաքները՝ Ստամբուլ (5․1 մլրդ դոլար), Բուրսա (1․7 մլրդ դոլար), Քոջաելի (1․6 մլրդ դոլար): Այս արդյունքներն ի ցույց են դնում թուրք-գերմանական տնտեսական հարաբերությունների ամրապնդումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում